Ծիծեռնակաբերդում Aravot.am-ը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է ավարտվելու այս ամեն ինչը: Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ «խաղաղությամբ է ավարտվելու»:
Լրագրողներից մեկի հարցրին՝ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալե՞լ եք, պարոն Գասպարյանը պատասխանեց՝ «Ոչ մեկին էլ չենք ձերբակալել, եթե ինչ-որ մեկին բերման ենք ենթարկել, դա դեռ չի նշանակում ձերբակալել»: Մեր դիտարկմանը, որ Արմեն Մարտիրոսյանը «Բարեւ, Երեւան» դաշինքն է ղեկավարում, անձեռնմխելի է, ոստիկանապետը պատասխանեց՝ ո՞ւմ մասին է խոսքը, նա տուն է գնացել… բայց քիչ հետո ավելացրեց՝ չենք ձերբակալել իրեն, խնդիրներ են առաջացել, մենք էլ իր իրավունքները պաշտպանելու համար մի քանի րոպե պահել ենք, մի քանի րոպե մնացել է, մի քիչ հետո կգնա տուն:
Այն հարցին, թե ինչո՞ւ Բաղրամյան պողոտայում ոստիկաններն իրենց ագրեսիվ պահեցին, պարոն ոստիկանապետը պատասխանեց, որ իրենց գործողություններն օրինաչափ են եղել, մեր դիտարկմանը՝ բիրտ ուժ եք կիրառել, նա չհամաձայնեց, ասաց՝ բիրտ ուժ չի եղել: Երբ ես ասացի, որ անձամբ իմ նկատմամբ էլ են ուժ կիրառել եւ ցույց տվեցի վնասված մատներս, ծիծաղեց եւ հորդորեց դիմել իրավապահներին:
Մեր այն հարցին, թե ո՞ւր եք գնում հիմա, Բաղրամյա՞ն, ոստիկանապետը պատասխանեց՝ «չեմ ասի»:
Կարդացեք նաև
Իր խոսքում Վլադիմիր Գասպարյանը նաեւ ասաց. «Եթե գործողություններն անցնում են խաղաղ ընթացքը, եթե տեսնում ես, որ հնարավոր է՝ ոչ խաղաղ գործողություններ լինեն, այդ մասին պետք է հայտարարել, իրազեկել եւ ուղղորդել»:
Երբ հետաքրքվեցինք, թե տեղեկություններ ունի՞, թե Բաղրամյանի բախման հետեւանքով քանի՞ ոստիկան է տուժել, Վ. Գասպարյանը պատասխանեց՝ «մեկին դուք ինքներդ տեսաք,երկուսի մասին էլ ինձ տեղյակ են պահել: Դեռ հստակ չգիտեմ, պետք է գնամ տեսնեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Հասմիկ Համբարձումյանի
ԱՄՆ-ի քաղաքացիները ինչու են գնացել Ծիծեռնակաբերդ, հաաաաա նախագահ են
ուզում ….. փոխել: Ավելի լավ չի ձեր երկրում դա անեք, ես հոգով ձեր հետ կլինեմ:
Հա եսպես անվտանգ է ԱՄՆ-ը ձեզ սատարում է, իսկ այստեղ նախագահ լինելու շանս կա:
Չի ստացվի հետ գնացեք ԱՄՆ