Քիչ առաջ, ըստ Lragir.am-ի տեղեկությունների, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին եւ եւս մի քանի հոգու ոստիկանները Բաղրամյան պողոտայի սկզբնամասից բերման են ենթարկել: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցարարների մի մասի հետ այլ ճանապարհով գնացել է Ծիծեռնակաբերդ, Անդրիաս Ղուկասյանը կոչ է արել սկսել նստացույց: Ոստիկանությունն, իր հերթին, կոչ էր արել ցրվել, տալով 15 րոպե ժամանակ:
Պատկերացնում եմ,թե Բաղրամյան 26-ում շամպայնն այսօր ինչքան անհամ պիտի թվա: