Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին Ծիծեռնակաբերդում միացավ Ստյոպա Սաֆարյանը՝ մի խումբ մարդկանցով: Նա գալիս էր Բաղրամյան պողոտայից: Մեզ հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ իրենք բարձրախոսներով Բաղրամյանում հայտարարել են, որ «Ժառանգությունը» գնում է միանալու Րաֆֆիին, եւ շարժվեցին. սակայն քիչ հետո իրենց են զանգահարել մարդիկ եւ ասել, որ չեն լսել իրենց հայտարարությունները եւ մտածել են, որ «Ժառանգությունը» գնում է տներով, ուստի ստիպված, ըստ Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանին հետ են ուղարկել Բաղրամյան պողոտա՝ մարդկանց մոտ:
Պարոն Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցերեկվա դեպքերից հետո իրենք որոշել են, որ անիմաստ է շարունակել հակադրվելը, քանի որ կկրկնվի 2004-ի պատմությունը, սակայն որոշ մարդիկ չեն ենթարկվել, եւ փորձել են այլ ուղղությամբ տանել մարդկանց: Որքան հասկացանք պարոն Սաֆարյանի խոսքից՝ նա ակնարկում էր Անդրիաս Ղուկասյանին: Ի դեպ, որքանով տեղյակ ենք, ներկայումս Անդրիաս Ղուկասյանը տարվել է բաժին:
Ըստ Սաֆարյանի՝ «մենք որոշեցինք, որ մենք անելու ենք այնպես, ինչպես կորոշի մեր առաջնորդը, եթե ասի՝ գնացեք տուն, կգնանք տուն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ