Ծիծեռնակաբերդ գնալու ճանապարհին ժողովուրդը կանգնեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ պահանջեց գնալ Բաղրամյան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրեց բարձրախոսը եւ հայտարարեց, որ «ով ուզում է արյուն, ես չեմ ուզում»:
Ասաց, որ գնում ենք Ծիծեռնակաբերդ, աղոթք կասենք, հետո կգնանք Բաղրամյան, բարի գիշեր կասենք, իսկ մեր պայքարը կշարունակենք վաղը:
Ճիշտ է, շարքերը կարծես նոսրանում են, բայց այնուամենայնիվ, ժողովուրդը շարունակում է Րաֆֆիի հետեւից շարժվել դեպի Ծիծեռնակաբերդ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: