Ռուսաստանցի Մարիա Շարապովան վաղուց գրանցում ունի ամենագեղեցիկ ու մարզական առումով լավագույն թենիսիստուհիների վարկանիշային ցուցակների վերին հորիզոնականներում:
Հիմա էլ նրա անունը պաշտոնապես գրանցվել է մարզաձեւի ամբողջ պատմության մեջ ամենահարուստ երեք թենիսիստուհիների ցանկում: 25-ամյա Մարիայի եկամուտը կազմում է $ 25,1 միլիոն: Նրանից շատ վաստակել են կորտում Շարապովայի մշտական մրցակից քույրերը՝ Սերանա Ուիլյամսը ($ 43,2) եւ Վենուս Ուիլյամսը (28,5):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ