Վերջին շրջանում Հայաստանում ձեւավորվել էր բաց նամակների մոդա: Դրանից հետ չի մնացել Reincarnation խումբը եւ գրել է իր «Բաց նամակը»: Երգի ընթացքում կարելի է լսել մի քանի ամիսների թեւավոր խոսքը` «Էկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես»: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վեճերից հատվածներ նույնպես կան: Իսկ խումբն էլ իրար սիրելու, հավատալու եւ վստահելու կոչ է անում:
Արամ Արարատյան