Այս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովուրդը կիսվել է երկու մասի՝ մի մասը Զարուհի Փոստանջյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հետ մնացել է Գրողների տան մոտ, մյուս մասը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Մոսկովյան փողոցով շարժվում է դեպի Մոսկովյան-Սարյան հատվածը:
Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցել է Վլադիմիր Գասպարյանը, եւ հիմա բանակցում են իրար հետ:
Բաղրամյան փողոցի վրա եղած բախման հետեւանքով, մեր տեղեկություններով երկու տուժող կա՝ մի ոստիկան, որին շտապ օգնություն ցուցաբերվեց,պարանոցի հատվածում արյունոտված վիճակում էր, եւ մի քաղաքացի, որին քիչ առաջ կրկին վզի հատվածում թրջոց դրված, նստացրեցին շտապօգնության մեքենա:
Նկատենք, որ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե մոմավառություն է լինելու, ժողովուրդը մոմերով էր եկել Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանության հետ բախումներից հետո մոմերը թափվել են փողոցով մեկ, եւ մարդիկ, դրանց վրա ոտք դնելով՝ սահում են եւ ընկնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ