Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը Ազգային գրադարանի շենքը նորոգած «Հիդրոշինարար-5»-ին գրեթե 100 միլիոն դրամի հայց է ներկայացրել

Ապրիլ 09,2013 19:49
Azgayin gradaran

Գործը քննվում է  Վարչական դատարանում:

Պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչությունը  դատական  հայց է ներկայացրել  Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղում գրանցված «Հիդրոշինարար-5» ԲԲԸ-ի դեմ: Հայցով հարկային տեսչությունը պահանջում է  ընկերությունից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 99 միլիոն 468 հազար 879 դրամ:  ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը բավարարել է  հայցի ապահովման վերաբերյալ հայցվորի միջնորդությունը եւ  ընկերության գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք է դրել: 2012թ. հուլիսի 9-ին «Հիդրոշինարար-5» ԲԲԸ-ն հակընդդեմ պահանջ է ներկայացրել հարկային տեսչության թիվ 1001884 ակտն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանի 2013թ. մարտի 13-ի որոշմամբ ընկերության հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ: Այս գործով դատավարությունը սկսվել է 2013թ.  մարտի 14-ին , հերթական նիստը նշանակված է  վաղը՝ ապրիլի 10-ին:

Հավելենք, որ Հայաստանի Ազգային գրադարանի կապիտալ վերանորոգման համար  2008թ. պետբյուջեից  հատկացվել էր 700 միլիոն դրամ: Աշխատանքն իրականացրել է այն ժամանակ քաղաքաշինության նախարարության հայտարարած մրցույթի հաղթող ճանաչված «Հիդրոշինարար 5» ընկերությունը: Գրադարանի շենքի նորոգումը կատարվել էր քաղաքաշինական նորմերի խախտումներով:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930