ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Էրեբունու քաղմաս տարված երեք ակտիվիստի ազատ են արձակել, մնացածին էլ 10 րոպեից են ազատ արձակելու: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ ակտիվիստները երթի ժամանակ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողի կարգադրությանը, ինչի առնչությամբ ներկա պահին վարույթներ են կազմվում նրանց վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ոստիկանություն են տարվել բնապահպան Մարիամ Սուխուդյանը, ակտիվիստ Կարեն Հարությունյանը՝ ընդհանուր առմամբ, 16 հոգի: