Aravot.am-ի տեղեկություններով` մոտ ապագայում մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում է հայտնվելու նաեւ Օրբելի փողոցում տեղակայված «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ն: Ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, եթե մասնավորեցվի, ի՞նչ է լինելու գիտահետազոտական ինստիտուտի տեղում` մեր հարցերին այսօր առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն նախարարության ենթակայությամբ չի գործում: Ինստիտուտի մասնավորեցման հետ կապված հարցը ուղղել էինք նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
«Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ն ներառված չէ»,- Aravot.am-ին հայտնեցին պետգույքի վարչությունից:
Ըստ ընթացակարգի `այս կամ այն օբյեկտը մասնավորեցման ցանկում հայտնվում է ՀՀ կառավարության, այնուհետեւ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո. առայժմ նման որոշում չկա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ