Այս պահին Բաղրամյան պողոտայում գրողների տան մոտ ոստիկանները 14 շարքով շղթա են կազմել, եւ թույլ չեն տալիս շարժ դեպի ՀՀ նախագահի նստավայր:
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ թեւ-թեւի մտած Ռուբեն Հակոբյանի, Արմեն Մարտիրոսյանի, Արմենուհու եւ Կարինի հետ՝ ժողովրդի ճնշմամբ փորձում են ճեղքել ոստիկանական շղթան:
Առաջին շարքում սաղավարտներով, վահաններով եւ «դուբինկաներով» զինված ոստիկանները հրում են ժողովրդին դեպի օպերա:
Հավաքվածները բղավում են՝ «Հիմա», նույնիսկ քարեր շպրտեցին ոստիկանների վրա, ինչը բախումների տեղիք տվեց:
Կարդացեք նաև
«Ժառանգության» անդամները բարձրացան մի մեքենայի վրա եւ հորդորեցին հանրությանը ոչ մի իր չշպրտել ոստիկանների վրա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ