Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկներին ալերգիայով տանում են հիվանդանոց

Ապրիլ 09,2013 19:05

Պոլիկլինիկաներում երեխաներին «մի գլուխ» հակաբիոտիկներ են նշանակում:

 

Անկախ նրանից՝ երեխան ատամ է հանում, թե նշիկների հետ կապված բորբոքային խնդիրներ ունի կամ ջերմում է, մայրաքաղաքի պոլիկլինիկաներում բժիշկները հակաբիոտիկ դեղեր են նշանակում: Այսօր հիվանդանոցներում տեղ ու դադար չկա այն երեխաներից, որոնց պոլիկլինիկաներում «Ամոկսիկլավ» եւ «Աուգմենտին» են նշանակել: Դեղն ընդունելու 3-րդ, 4-րդ օրը մանուկներին ալերգիայով տանում են հիվանդանոց: Երեխաների վրա մարմնով մեկ կարմիր ցան է առաջանում:

Aravot.am-ին դժգոհություն ներկայացրած ծնողների խոսքերով, դեղն ունի կողմնակի ազդեցություն եւ հիվանդանոցում արդեն պարզ է դարձել, որ այս ախտանիշներով շատ-շատ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց. «Ուրիշ թեթեւ անտիբիոտիկներ կան, թե ինչու են համատարած այս ուժեղ պրեպարատը նշանակում, անհասկանալի է, հատկապես, որ երեխայի վիճակն այդքան էլ բարդ չէր»,-ասաց ծնողներից մեկը, որի երեխան «Աուգմենտին» դեղն ընդունելուց հետո 3-4 օր բուժում էր ստացել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Ինչպես հավաստում են ծնողները, ալերգիկ ռեակցիան հատկապես առաջանում է «Աուգմենտին»-ն օգտագործելուց հետո, որը դեղատներում ծնողներին առաջարկում են` որպես փոխարինող «Ամոկսիկլավ» դեղամիջոցին` վստահեցնելով, որ նույն խմբի հակաբիոտիկ է:

Տեղեկացանք, որ «Աուգմենտին»-ը Հայաստան է ներկրում «Գլաքսո սմիթ քլայն» անգլիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Aravot.am-ի հեռախոսազանգին ի պատասխան, ռոբոտ-օպերատորը հայտնեց, որ եթե մենք ցանկանում ենք հայտնել ընկերության որեւէ արտադրանքի կողմնակի ազդեցության մասին, ապա կարող եք զանգահարել Թամարա Զալյանին: Այդպես էլ արեցինք: Տիկին Զալյանին փոխանցելով «Աուգմենտին»-ից տուժած ծնողների դժգոհությունները, հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված դեղի կողմնակի ազդեցությունը եւ արդյոք այն նո՞ր դեղամիջոց է մեր երկրի համար:

«Այդ դեղն արդեն 11 տարի է Հայաստանում կա»,-պատասխանեց տիկին Զալյանը: Մնացած հարցերին Տ. Զալյանը չպատասխանեց` ասելով, որ ընկերության տնօրենի հետ խոսենք, որի հետ սակայն խոսել չհաջողվեց: Ընկերության նույն ռոբոտ-օպերատորն անդադար պատասխանում էր, որ «Ձեր զանգը շատ կարեւոր է մեզ համար, բայց ցավոք այժմ չենք կարող պատասխանել ձեր զանգերին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930