Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ ս են թեմաներ գտնում լրագրողները

Ապրիլ 09,2013 18:50

«Օրվա նյութերը հիմնականում նախօրոք եմ ընտրում: Գիշերը, երբ քնում եմ, նախ մտածում եմ, թե ոնց պիտի կառուցեմ նյութս, ում հետ պիտի խոսեմ, ու ինչ անեմ, որպեսզի նյութս հետաքրքիր լինի»,-ասում է Գրիգոր Հարությունյանը, ով Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական հաղորդաշարի հաղորդավարն է: Հավելում է՝ հետևում է լուրերին ու իրադարձություններին, եթե հետաքրքրական որևէ բան է գտնում, զարգացնում է լուրը` դարձնելով ծավալուն հոդված, իսկ անհրաժեշտ դեպքում հետաքննություն անցկացնում: «Բոլոր նյութերն անպայման դիտարկում ենք երիտասարդների հետաքրքրության շրջանակներից, քանի որ նրանց համար ենք աշխատում»,-ավելացնում է նա:
ԶԼՄ-ները ապահովում են մեր հասանելությունն ու արդյունավետությունը: Նրանց միջոցով մարդիկ դառնում են իրազեկ: Քանի որ յուրաքանչյուր նյութ որոշակիորեն ներգործում է լսարանի վրա, ժուռնալիստը պետք է հաշվի առնի լսարանի շահերը, տեղյակ լինի այն լսարանի նախասիրություններին, նաև խնդիրներին, որի համար աշխատում է: Շատերի համար անհասկանալի է ոչ միայն այն, թե ինչպես են լրագրողները (հատկապես ամենօրյա գրաֆիկով աշխատողները) կազմակերպում իրենց աշխատանքները, այլև այն, թե ինչպես են թեմաներ գտնում իրենց նյութերի համար: Յուրաքանչյուր սկսնակ լրագրող լսած կլինի այս արտահայտությունը. «ժուռնալիստը պիտի ոչ թե նայի, այլ տեսնի»: Նա պետք է առավել ուշադիր գտնվի իր շրջապատի նկատմամբ, ինչն էլ հաճախ կհուշի այն մասին, թե ինչ գրելու:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց տարբեր լրատվամիջոցների լրագրողներից, թե ինչպես են նրանք ընտրում թեմաներ անդրադառնալուն համար:
Լրագրող Լուսինե Հովակիմյանն ասում է՝ նախ հետաքրքրվում է, թե երկրում ինչ գլոբալ խնդիրներ կան, և ապա փորձում է թեմաներին հետևել մինչև վերջ ու տեսնել, թե ինչ լուծում կստանան: «Այդպես է եղել, օրինակ՝ Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ դատավարության, Թեղուտի և բնապահպանական այլ խնդիրների հետ կապված,-ասում է նա,-երբեմն առաջին հայցաքից թվում է, թե որևէ ակնհայտ խնդիր կա, սկսում ես զբաղվել այդ հարցով, իսկ հետո հասկանում ես, որ ոչ մի խնդիր էլ չկար, ուղղակի մարդիկ ալարում են իրենց խնդիրները լուծել և սպասում են, թե երբ է ինչ-որ մեկը գալու իրենց օգնի»:
Իսկ Yerevannews.am-ի լրագրող Ելիզավետա Ասատրյանն ասում է. «Կարելի է ասել՝ իմ դեպքում խնդիր չեմ ունենում թեմաներ գտնելու հարցում, միշտ իրադարձութունների կիզակետում եմ, նաև ասուլիսներն են ինձ թեմաներ հուշում, բացի այդ՝ մենք հայ ենք, ու եթե հարևանները, ծանոթները գիտեն, որ դու լրագրող ես, իրենք են քեզ գտնում»: Լրագրող Գոհար Ավետսիայնն էլ ասում է. «Հիմնականում միջազգային լրահոսներ կարդալուց է ինձ մոտ գաղափարներ առաջանում»:
Իսկ լրագրող Գայանե Աբասյանն այն կարծիքին է, որ եթե յուրաքանչյուր լրագրող ունենա սուր աչք, իր շուրջը նայի, ապա կտեսնի բազմաթիվ խնդիրներ, որոնց հնարավոր է անդրադառնալ և նույնիսկ լուծման տարբերակներ առաջարկել: Նրա խոսքով՝ պետք է ուշադիր դիտել, թե ինչպես են ապրում շրջապատի մարդիկ, ինչ գործունեություն են ծավալում հասարակական կազմակերպությունները և այլն: «Քայլելեով Ռոսիայի տարածքով՝ դեպի ներքև, ես տեսել եմ Ֆայլաբազարը, ինձ հետաքրքրել է այն, թե ինչն է պատճառ դարձել այդ մարդկանց համար, ովքեր եկել են այդտեղ աշխատելու, և ես պատրաստել եմ ակնարկ` մի պապիկի մասին, ով իրականում ուներ բարձրագույն կրթություն, սակայն այլ աշխատանք չէր գտել և որոշել էր այդպես վաստակել գումար իր ընտանիքը պահելու համար»:
Լրագրողների գործունեության համար ժուռնալիստիկայի գործառույթների իմացությունը ևս կարևոր է: Ընդունված են տեղեկատվական, ինտեգրատիվ, կրթական, ռեկրեատիվ, կազմակերպական, սոցիալ-դաստիարակչական և մշակութա-լուսավորչական գործառույթները: Ի դեպ, ամեն լրագրող պատասխանատվություն է կրում իր նյութի համար: Սովորաբար յուրաքանչյուր նյութի վերջում լրագրողները թողնում են իրենց ստորագրությունը: Նրանց համար շատ կարևոր է, թե ինչ նյութի տակ են ստորագրում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930