Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվա Սարգսյան. «Ֆորումը նպատակ չունի գլոբալ հեղափոխություն անել եկեղեցու դիրքերի խարխլման ուղղությամբ» (Տեսանյութ)

Ապրիլ 09,2013 18:37

Մեկնարկում է «Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում» ֆորումը

Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ապրիլի 11-13-ը տեղի կունենա «Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում» ֆորումը, որն իրականացվում է ՆՓԱԿ-ի եւ Ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնի (ՌեԱրկ) կողմից` «Բաց հասարակության հիմնադրամի» աջակցությամբ` «Միջդիսցիպլինար հարթակների զարգացում» մշակութային ծրագրի շրջանակում: Այսօր այս մասին ՆՓԱԿ-ում լրագրողներին հայտնեց ծրագրի ղեկավար Սեդա Շեկոյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագիրը ներառում է 4 ֆորում` մշակույթի եւ արվեստի մի շարք ոլորտների առնչությամբ` ճարտարապետություն, գրականություն, թարգմանություն. «Նախատեսվում է նաեւ հրատարակել երկու գիրք, որոնք կամփոփեն սեմինարներն ու ֆորումները»:

«Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում» ֆորումի շուրջ Սեդա Շեկոյանը նշեց, որ «արդիականացում» հասկացությունը սահմանելու է բանախոսներից յուրաքանչյուրը` ներկայացնելով խնդրի վերաբերյալ իր մասնագիտական տեսակետերը:

«Ֆորումի նպատակն է` հասկանալ, թե ճարտարապետական ինչ կերպարով կարելի է եկեղեցի կառուցել, որը առավել նպատակահարմար կլինի արդի հասաակության պահանջներին եւ պատկերացումներին: Ճարտարապետությունը, ինչպես հայտնի է, արվեստի մյուս ճյուղերի պես  սահմանափակված չէ ինքն իր մեջ»,-ասաց Ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնի (ՌեԱրկ) նախագահ, ֆորումի համադրող Եվա Սարգսյանը:

Նրա դիտարկմամբ. «Եկեղեցական ճարտարապետությունն այսօր Հայաստանում շարունակվում է նույն` վաղ միջնադարից մինչ ուշ միջնադար ձգվող ճարտարապետական կերպարի մեջ: Ընդ որում, հարցը վերաբերում  է ոչ միայն ճարտարապետությանը, այլեւ եկեղեցի հաստատությանը, որը դարերի ընթացքում չի վերանայել իր դիրքերը եւ գործառույթները` երկրի ու ազգի կյանքում»:

Եվա Սարգսյանի խոսքով. «Պետք է անդրադառնալ ճարտարապեության հիմքում գտնվող գլոբալ-մշակութային իրավիճակին, եւ, ինչու չէ,  քաղաքական իրադրությանը, հասարակության խնդիրներին, նաեւ եկեղեցի ինստիտուտի էությանը, գործառույթներին եւ հասկանալ, թե որն է եկեղեցու դերն այսօրվա հասարակության կյանքում»:

Ֆորումի համադրողը նաեւ ասաց, որ նպատակ չունեն գլոբալ հեղափոխություն անել եկեղեցու դերի եւ դիրքերի խարխլման ուղղությամբ. «Հավատացած ենք, որ եկեղեցին էլ կարող է համաձայն լինել: Չի կարելի չընդունել, որ արդիականացումը դրական երեւույթ է: Պետք է աշխատենք դուրս բերել կառուցողական եզրահանգումներ եւ առաջարկներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930