Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գրող. «Պոեզիան ծնվում է կնոջ ոտքերի արանքից»

Ապրիլ 09,2013 18:14

Երիտասարդ գրող Անուշ Քոչարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է կանացի եւ  «տղամարդկային» պոեզիայի տարբերակման մասին:  «Երբ Թիֆլիսում էի ապրում, մի անգամ գրեցի մի պոեմ, որի  առաջին տողն էսպես էր. «Պոեզիան ծնվում է ոտքերի արանքից»: Տղամարդ ընկերներիցս մեկը հումորով ասաց՝  ինչո՞ւ սեռային տարբերություն չես դրել: Մտածեցի, լա՛վ, եթե կարծում եք, որ  ձեր ոտքերի արանքից ոչինչ չի կարող ծնվել, ես նախադասությանս սկզբում  «կնոջ»  բառը կավելացնեմ: Ու մինչեւ հիմա այս արտահայտությունը վեճերի առիթ է տալիս՝ թե ինչո՞ւ պետք է պոեզիան ծնվի կնոջ ոտքերի արանքից, երբ պետք է դրան ավելի ընդհանրական նայել»,-նշեց Անուշ Քոչարյանը:

Երիտասարդ գրողի համոզմամբ, կինը արտահայտման շատ  դրսեւորւմներ ունի՝ երեխա, հոգատարություն, բայց եթե այդ ամեն ինչին զուգահեռ էլ ստեղծագործում է, ուրեմն՝ կեցցե կինը:  «Իսկ ընդհանրապես, պոեզիան, գիրը, տեքստն անսեռ երեւույթ են»,-կարծում է մեր զրուցակիցը:Հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930