Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո գոլդ»-ի նախկին աշխատակիցը դիմել է դատարան

Ապրիլ 09,2013 17:45

«Դինո գոլդ մայնինգ քամփնի»,- ՓԲ ընկերության նախկին աշխատակից Արմեն Խուրշուդյանն այսօր դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ լրատվության միջոցներով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ պատվի, արժանապատվության ու համբավին պատճառած վնասի համար գումար բռնագանձելու պահանջով:

Վերջինս օրեր առաջ կրկին հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ «Դինո գոլդի»՝ այս անգամ պահանջելով աշխատանքի վերականգնում եւ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար գումարի բռնագանձում:

Հիշեցնենք, որ Արմեն Խուրշուդյանն աշխատանքից ազատվել էր վերջին ժամանակներս ընկերությունում ստեղծված լարված իրադրության ընթացքում, երբ աշխատակիցները բողոքում էին եւ ընկերությունից պահանջում տրամադրել  հավելավճարները, որոնց անդրադարձել էինք նախորդ հրապարակումներում: Դեռեւս հետեւյալ թողարկմամբ  , տեղեկացրել էինք, որ Արմեն Խուրշուդյանը պատրաստվում է դիմել դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու համար, քանի որ համոզված էր, որ իրեն աշխատանքից ազատել են առանց օրինական հիմքերի: «Լրիվ անօրինական են ինձ աշխատանքից ազատել, պատճառ չկար: Դաժե շոկի մեջ ենք, թե խի պիտի տենց բան անեին: Միակ պատճառն էն ա երեւի, որ ասում ենք՝ մեր աշխատած փողը խի՞ չեք տալիս, դրա համար բռնել են ազատել, ֆսյո..: Անշուշտ ես դիմելու եմ դատարան, ազատման թղթին եմ սպասում, տեսնեմ ինչով են հիմնավորում: Ինձ ասել են, իբրեւ գողության կասկածանքով, ու ես շատ վիրավորված եմ, իրենք պիտի հիմնավորեն իրենց ասածները», – ասել էր Ա. Խուրշուդյանը:

Վերջինիս աշխատանքից ազատելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք ստացել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության այն ժամանակվա վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանից, որը նշել էր, թե Արմենը գող ավազակի մեկն է եւ այլեւս ընկերություն ոտք չի դնելու:
«Աշխատանքից ազատված Արմենը գող ավազակի մեկն է:  Մենք որոշել ենք, որ Արմենը չպիտի աշխատի, քանի որ առաջին հերթին նա գող է, երկրորդը` 55 աշխատողների ներկայությամբ բացահայտորեն հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ժողովրդային հավաքին պիտի ներկայանա «Դինո գոլդի» շորերով եւ Րաֆֆիին պիտի բողոքի, որ «Դինո գոլդն» իր բոնուսը չի տվել, երրորդը` գործադուլի իրավիճակ ստեղծելու, կազմակերպելու պատճառով», – տեղեկացրել էր պարոն Ջաբրայանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930