a1plus.am -ի տեղեկություններով՝ այսօր Ճարտարագիտական համալսարանի մոտ երիտասարդ էր սպանվել։
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Երևանի թիվ 1 հիվանդանոցից 15։45-ին Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ շտապ օգնության մեքենայով։
Վերջինս ճանապարհին մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում։
Մահացած երիտասարդը 1994 թվականի ծնված Տիգրան Հայրապետյանն է:
Կարդացեք նաև