«Առավոտ» օրաթերթը «Մետրոյի գետնանցումից տեղահանվածները բացել են վիրտուալ տոնավաճառ» հրապարակման մեջ հղում է կատարել մամուլի հրապարակումներին, համաձայն որոնց, Մետրո «Երիտասարդական» կայարանի գետնանցումի տարածքն իբրև թե տրվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Տեղեկատվությունը որևէ առնչությունի չունի իրականության հետ և պարզապես չփաստարկված զրպարտանք է, որի վերաբերյալ ՊԵԿ-ն արդեն իսկ հանդես է եկել պարզաբանմամբ, որը զետեղվել է նաև ՊԵԿ պաշտոնական կայքէջերում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին