Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չենք ընդունում կեղծիքների արդյունքում հռչակված նախագահին» (Տեսանյութ)

Ապրիլ 09,2013 16:56

Երեւանի ճարտարապետական համալսարանի ուսանող Լիլիթ Հարությունյանը դասադուլի առաջին օրից ակցիայի ակտիվ մասնակիցներից է եղել: Այսօր դասադուլ-ակցիայի ժամանակ անկեղծացավ. «Ի սկզբանե ուզում էինք, որ չեղյալ համարվեն ընտրությունների արդյունքները, այն ժամանակ դեռ հնարավոր էր Սահմանադրական դատարան դիմել, բայց բնական է, որ պետք է կեղծեին: Բոլորս էլ գիտակցում էինք, որ իրականում ոչ մի էական փոփոխություն չի լինի, քանի դեռ ունենք նմանատիպ իշխանական համակարգ»:

Բայց դասադուլն անիմաստ չի համարում, որովհետեւ կարծում է, որ ուսանողի պայքարի, իրավատիրության գիտակցությունն է դրանով բարձրացել. «Ստեղծվեց երիտասարդ քաղաքացիների մի խումբ, որոնք պահանջատեր եւ իրավատեր են, գիտակցում են` իրենց իրավունքների արժեքը, այսինքն մենք գիտակցության աճ ունեցանք»:

Լ. Հարությունյանի խոսքերով, իրենք այսօր Ազատության հրապարակում մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը, որ իրենց մասնակցությամբ անտեսեն «կեղծիքներով նախագահ հռչակված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը». «Ապացուցելու ենք, որ կեղծիք անելու դեպքում էլ մենք գիտենք ճշմարտությունը եւ չենք ընդունում կեղծիքների արդյունքում հռչակված նախագահին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930