Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. «1988թ. երկրաշարժ. Թետչերը համաձայն էր Գորբաչովի որոշմանը»

Ապրիլ 09,2013 16:49

1988թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը ըմբռնումով էր մոտեցել Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի Մեծ Բրիտանիա այցի հետաձգման որոշմանը:

Գորբաչովը այցն ընդհատել էր Նյու Յորքում, ինչից հետո պետք է մեկներ Մեծ Բրիտանիա, սակայն ընդհատել էր ԱՄՆ-ի իր այցելությունը ու վերադարձել Խորհրդային Միություն: Դեկտեմբերի 8-ին Թետչերը զանգահարել էր «Բի Բի Սի» ռադիոկայան և դեպքի հետ կապված իր կարծիքն էր հայտնել: Թետչերի մահվան կապակցությամբ «Բի Բի Սի»-ն վերահեռարձակել է հաղորդումը:

«Ես լուրը լսել եմ ձեր հեռարձակումով: Իհարկե, մենք հասկանում ենք», – ասել էր Թետչերը, – «Նման ողբերգության պարագայում պարոն Գորբաչովը պետք է տուն վերադառնա, այլ բան անելն աներևակայելի է: Հետո ես լսեցի, որ դուք չգիտեք, որ ես լսել եմ լուրը, այնպես, որ ես մտածեցի, լավ կլինի ձեզ տեղյակ պահել, որ լսել եմ»:

Լրագրողի հարցին, թե արդյոք նա արդեն կապ է հաստատել խորհրդային իշխանությունների հետ, Երկաթյա տիկինը պատասխանել էր.

«Դեռ ոչ, ավելի ուշ կգնանք դեսպանատուն՝ ասելու, որ լիովին հասկանում ենք իրենց և կառաջարկենք, որ որքան հնարավոր է շուտ գան, որովհետև բոլորս սպասում ենք դրան, բայց երբ նման աղետ է տեղի ունեցել, պետք է տանը լինել, մարդիկ դա են ակնկալում»:

Մարգարետ Թետչերը մահացել է ապրիլի 8-ին, 87 տարեկան հասակում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930