Ցավալի էր լսել Լեյդի Թետչերի մահվան լուրը: Նա հիանալի կին էր, ով ոգեշնչել է աշխարհին իր քաջությամբ և վճռականությամբ: Հայաստանում նրան մասնավորապես կհիշեն 1990թ-ին կատարած այցելությամբ, երբ Գյումրիում մասնակցեց 1988-ի երկրաշարժից հետո վերականգնված Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման արարողությանը: Մենք կիսում ենք Լեյդի Թետչերի ընտանիքի վիշտը և մեր մտքերը նրանց հետ են:
Ջոնաթան Էյվս
Հայաստանում ՄԹ դեսպան