Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը:
Այսօր Հայաստանից մրցահարթակ մտնելու էր միայն 56 կգ քաշային Դավիթ Գասպարյանը, որը, սակայն, ընդգրկված էր «B» խմբում եւ չէր մասնակցելու մեդալների համար պայքարին: Դավիթը պոկում եւ հրում վարժություններում ընձեռվող վեց հնարավորությունից հաջող կատարել է ընդամենը երկու մոտեցում: Հրումում բարձրացնելով 90 կգ-ն, նա այնուհետեւ երկու անգամ ձախողվել է 93 կգ-ի վրա, իսկ հրումում առաջին մոտեցմամբ բարձրացնելով 105 կիլոգրամը, այնուհետեւ չի շարունակել պայքարը (պատճառը հայտնի չէ): Երկամարտում արձանագրելով 195 կգ, հայ ծանրորդը մրցահարթակ մտածների մեջ զբաղեցրել է 17-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ