Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակին կից սրճարանների տարածքներում թեժ քննարկումներ էին

Ապրիլ 09,2013 15:46

opera3opera1Ազատության հրապարակում հավաքվածներն այնքան մեծ թիվ էին կազմում, որ նույնիսկ տեղավորվել էին հարակից սրճարանների տարածքներում, որոնց տերերը, այդ փաստից կարծես թե դժգոհ չէին:

Մեզ հետ զրույցում սրճարաններից մեկի մենեջերն ասաց, որ մարդիկ իրենց համար խնդիրներ չեն առաջացնում`«իրենց համար հանգիստ կանգնել են, մեզ չեն խանգարում, կարեւորը`կռիվ-մռիվ չանեն»:

Իսկ սրճարանների տարածքներում տեղավորվածներն ասացին, որ իրենք ոչ մի կերպ չէին կարող բաց թողնել այս հանրահավաքը ու քանի որ ավելի մոտ չէին կարող կանգնել, դրան գումարած՝ անձրեւից պետք է պատսպարվել, ստիպված ներխուժել են սրճարանի տարածք, որտեղ, ի դեպ, թեժ քննարկվում էին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հետագա քայլերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930