Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպարտամենտ. «Ուժի կիրառումը չի լուծի ղարաբաղյան հակամարտությունը»

Ապրիլ 09,2013 15:37

Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, խորապես նվիրված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով կողմերի հետ աշխատելուն: Այդ մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակի պաշտոնակատար Փաթրիք Վենթրելը` պատասխանելով ադրբեջանական հեռուստատեսության թղթակցի հարցին:

Ադրբեջանցի լրագրողը, նշելով, թե օրերս Թուրքիա կատարած այցի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուի հետ, հարցրել է խաղաղ բանակցությունները խթանելու ծրագրերի առկայության մասին` հիշատակելով «Ադրբեջանի տարածքների օկուպացիան»:

Ի պատասխան` Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ ասել է. – «Մենք հավատում ենք, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, եւ կոչ ենք անում բոլոր կողմերին` ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Սակայն ես ավելի շատ տեղեկատվություն չունեմ, թե որ համատեքստում այն [Ղարաբաղի հարցը] կարող էր շոշափվել Թուրքիայում պետքարտուղարի դիվանագիտության շրջանակներում»:

Հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զարգացումների առկայության մասին հարցին էլ Վենթրելը արձագանքել է, թե տվյալ թեման ամերիկյան կողմը մշտապես արծարծում է թուրք գործընկերների հետ հանդիպումներում, սակայն ինքը որեւէ տեղեկատվություն չունի այդ կապակցությամբ:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930