Լոո առողջարանային քաղաքում ընթացող շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությանը Սանկտ Պետերբուրգի «SPb Chess Fed»-ի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը:
Մեկնարկային երկու տուրում նրա թիմը հաղթել է եւ «Kazan»-ի ու «Malakhit»-ի հետ միասին առանց թիմային միավորի կորստի կազմում է առաջատարների խումբը: Սերգեյը մասնակցել է երկու տուրերին էլ եւ առավելության հասել մրցակիցների նկատմամբ` դառնալով ամենաարդյունավետ խաղացողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ