Րաֆֆի Հովհաննիսյանը ավարտեց իր քայլերթը եւ վերադարձել է Ազատության հրապարակ, բայց մի խումբ երիտասարդ ակտիվիստներ շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը մի քանի անգամ ուժեղացրեց հսկողությունը տարածքում: Ակտիվիստները բղավում են՝ ազատ, անկախ Հայաստան:
Օպերայից դեպի Բաղրամյան եկող մայթերը ոստիկանները փակել են:
Եվ երբ կանաչ լույս է վառվում՝ մարդիկ բախումների են գնում ոստիկանների հետ, երբ հաղթահարում են անցումները, բղավում են՝ հաղթանակ:
Այս պահին 50 հոգանոց խմբերով օպերայի խաչմերուկներում հավաքված են ակտիվիստները, նրանք ոստիկաններին թշնամին են անվանում, որոնք թույլ չեն տալիս բարձրանալ Բաղրամյան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ