Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչ հնարավորություն ունի` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

Ապրիլ 09,2013 14:31

Ապրիլի 7-ին մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կավարտվի մայիսի 3-ին: Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը մեր խնդրանքով գնահատեց կուսակցությունների հնարավորությունները քարոզարշավի մեկնարկի դրությամբ:

Սոցիոլոգը նշեց. «Կարծում եմ ավագանու ընտրությունները`որպես ֆենոմեն, մեզ մոտ շատ պիտի կարևորվեն, քանի որ ըստ էության դրանք այն մակարդակի ընտրություններ են, որոնք թույլ են տալիս անմիջականորեն համայնքին հուզող խնդիրները բարձրացնել ու լուծել: Ցավոք, մեզանում դրանց հասարակական նշանակությունը գնահատված չէ, դրանք միշտ ստորադասվում են համապետական ընտրություններին: Այնինչ կշռով առանձին անհատների վրա դրանք շատ կարևոր ազդեցություն ունեն: Կուզեի, որ այս ընտրարշավի ընթացքում բոլոր մասնակիցներն էլ այդ տեսանկյունից դրան վերաբերվեին: Ես կուզեի, որ առաջ մղվեին այն խնդիրները, որ ունի քաղաքը: Այս առումով պիտի տեսնենք, թե ռեալ ով ունի այդ խնդիրներով զբաղվելու հնարավորություն»:

Հստակեցրինք` իսկ մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններից որո՞նք ունեն այդ հնարավորությունները: Ժ. Անդրեասյանը պատասխանեց. «Առաջինը գործող քաղաքապետի թիմն է: Նրանք ռեալ ունեցել են խնդիրների հետ առնչվելու, դրանք բարձրաձայնելու, լուծումներ գտնելու հնարավորությունը: Ինձ համար ուրախալի էր, երբ տեսա, որ «Բարև Երևան» դաշինքը փորձել էր բակային համայնքում մաքրման աշխատանքներ կատարել: Հասկանում եմ, որ դա ցույց է տալիս իրենց ուղղվածությունը նույն հարթության մեջ իրենց քարոզարշավը ներկայացնել: Կարծես թե կուսակցություններից ոմանց մոտ այդ գիտակցությունը, որ պիտի ռեալ քայլերով ցույց տալ իրենց ռազմավարությունը, ամրապնդվում է: Գործող քաղաքապետը և նրա թիմն ունեն այդ գործը ցույց տալու շատ ավելի մեծ հնարավորություն: Սակայն մյուսների մոտ էլ տեսնում եմ գործ անելու ճանապարհով գնալու ձգտումը. ոչ թե ասեն ինչ են անելու, այլ փորձեն դա անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930