Այսօր բժշկական համալսարանի դարպասները փակ էին դասադուլավորների առջեւ:
Բժշկական համալսարանի ուսանողներից մեկին, որը դասադուլավորների մեջ էր, չհաջողվեց բուհ մտնել:
Ի դեպ, ամեն բուհից մի դասադուլավոր իր բուհին հասնելուն պես, պահանջում էր իրեն ներս թողնել`պնդելով, որ ոչ թե դասի է գնում, այլ իր գնահատականներն է ուզում իմանալ:
Բժշկական համալսարանի դարպասների դիմաց շարված ոստիկանները նախ պահանջեցին նրա ուսանողական վկայականը, հետո բացատրեցին, որ ոչ թե իրենք, այլ բուհի անվտանգության աշխատակիցները չեն թողնում նրան ներս:
Կարդացեք նաև
Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ դարպասներից այն կողմ, իրականում, ուսանողներին վերահսկում էին` բուհից դուրս չգալու համար: Որոշ ուսանողներ պնդեցին, որ իրենց թույլ չեն տալիս դուրս գալ համալսարանի տարածքից եւ միանալ դասադուլավորներին:
Դասերը բոյկոտող ուսանողներն էլ համալսարանի հետնամուտքին մոտեցան եւ պահանջեցին բացել փակ դարպասները եւ թողնել ուսանողներին ազատ ելումուտ անել: Նրանցից մի քանիսն անգամ բարձրացան դարպասների վրա եւ ամոթանք տվեցին ուսանողներին վերահսկողներին. «Պահանջում ենք բացել դարպասները, չենք խնդրում…այո’ վախեցեք, մենք չենք վախենում: Փակեք դռները, մտեք ձեր սեւ ծակերը: Մենք գալու ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ