Ազատության հրապարակում հավաքված բազմահազարանոց ժողովուրդը մարտական է տրամադրված: «Չենք ներելու», «չենք ընդունելու Սերժին նախագահ», «մենք չենք նահանջելու» արտահայտություններով պատասխանեցին Aravot.am-ի բոլոր հարցերին:
Հավաքվածները չեն պատկերացնում, թե ինչ է լինելու վաղը այն երկրի հետ, որի նախագահը ժողովրդին դեմ գնալով, անտեսելով, ոտնահարելով նրանց իրավունքները, պետք է ղեկավարի երկիրը: «Թող գան հաշվեն, տեսնեն քանի մարդ կա այստեղ, այ այսքան մարդ չի ընդունում Սերժ Սարգսյանին, իսկ այստեղ հավաքվածները քիչ չեն: Տեսեք քանի հարյուր հազար են: Այստեղ կան մարդիկ, որոնք ընտրությունների օրը վախից, ահաբեկված ընտրել են Սարգսյանին, բայց այսօր եկել են այստեղ, քանի որ իրենց նախագահ ընդունում են Րաֆֆի Հովհաննիսյանին»,- մեզ հետ զրույցում իրեն ներկայացնելով իբրեւ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրած, նրա բոլոր հանրահավաքներին մասնակից, ակտիվիստ, ասաց հայոց պատմություն դասավանդող Վարդան Մանուկյանը, որը պատրաստ է այնքան ժամանակ մնալ Ազատության հրապարակում, մինչեւ վերականգնվի ազատությունը:
«Մենք տուն չունենք, մեր տունն այստեղ է, Րաֆֆիի կողքին»,-բղավում էին Գյումրիից եկածները, վանկարկելով, թե Սերժ Սարգսյանն իրենցից ամեն ինչ խլել է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Այդքան ոստիկանություն, որը հավաքվել էր մայրաքաղաքում, երդումապղծության օրը, ամեն ինչի
մասին ասում էր, որ երդումապիղծը վախով քնում է, վախով վեր կենում: