Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հրահանգեց. «Ով ուզում է իրեն Քրիստոսի, թագավորի տեղ դնել, ինչ ուզում եք արեք» (Տեսանյութ)

Ապրիլ 09,2013 14:02

Քիչ առաջ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացավ հարթակից՝ Ազատության հրապարակում իսկական խառնաշփոթ ստեղծվեց: Մարդիկ ստիպված Արմեն Մարտիրոսյանին էին հարցախեղդ անում, թե ի՞նչ արեց Րաֆֆին, ինչո՞ւ ժամը 6-ին, այդքան մարդ հետո չի հավաքվի, հիմա՛ էր պետք անել:

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ինքը նման մտավախություն չունի եւ 4 ժամը ոչինչ չի անի, մարդիկ էլ չեն հոգնի ու հիասթափվի:

Տեսնելով, թե ինչ է պահանջում ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ հարթակ եւ հայտարարեց. «Ով ուզում է իրեն Քրիստոսի, թագավորի տեղ դնել՝ Սերժ Սարգսյանից սկսած՝ գնացեք, ինչ ուզում եք արեք: Ես այստեղ Ազատության հրապարակում խոսք կասեմ եւ միասին կքայլենք: Հիմա ով ուզում է տուն գնա՝ տուն գնացեք, ով ուզում է…չգիտեմ…ինչ ուզում է՝ թող անի»: Մարդիկ գոռացին՝ «Մա՛հ կամ ազատություն»: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմացավ. «Ո՛չ: Կյանք եւ ազատություն»:

Նա ասաց, որ հիմա Մաշտոցի պողոտայով, Ամիրյանով քայլելու է. «Քայլելու ենք հանուն հայրենիքի՝ Հյուսիսային պողոտայի մայթերով, ՀՀ հրապարակ, Պրոսպեկտ եւ դեպի այստեղ: Դուք չկարծեք, թե ձեր գործն ավելի կարեւոր է, քան իմը կամ իմ գործն ավելի կարեւոր է, քան ձերը: Բայց հիմա ով ուզում է կես ժամվա մեջ սպառվել կռիվ սարքել՝ գնացեք կռվել: Ես չեմ կռվելու, մենք հայրենիք ենք բերելու: Դեպի հաղթանա՛կ»:

Խոսելով Սերժ Սարգսյանի երդմնակալության եւ նրան ժամը 6-ին ժամադրելու մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. «Տղե՛րք, ուզում եք կեղծ երդում տվեք, ուզում եք ուտել-խմել, կենաց խմեք, մենք չենք ընդունում ձեզ, այն էլ՝ մեր հարկատուների, մեր ժողովրդի հաշվին: Մենք ուզում ենք մեր հայրենիքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930