Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը անորոշության մեջ գցեց հավաքվածներին ու հեռացավ

Ապրիլ 09,2013 13:48

«Կեղծ ՀՀԿ-ականներ, ուր որ եք, հիմա կեղծիքի մեջ եք: Դուք իմ ռուսերենը մի հեգնեք, բայց հայրենիքը չունի զադնի, դուք ունեք զադնի: Եվ հայրենիքը հենց հիմա գնում է ապագա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակում:

Նա վստահեցրեց հավաքվածներին, որ ինքը մնալու է ժողովրդի հետ մինչեւ կյանքի վերջը, չի դավաճանելու, հավատարիմ է լինելու, միշտ հաշվետու է լինելու. «Դուք հետո ինձ սրիկա կհանեք, դավաճան կասեք, բայց պատասխանատուն մենք ենք միասին, Րաֆֆին ասում է զադնի չկա, ժողովուրդը պիտի ասի՝ ոչ մի զադնի»:

Նա պատմեց, որ այսօր առավոտյան արթնացել է ու ինքն իրեն հարցրել է՝ «Րաֆֆի՛, ինչ պետք է այսօր խոսեմ ժողովրդի հետ, որովհետեւ դո՛ւք եք խոսել, դո՛ւք եք խոսել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց հավաքվածներին՝ պատրա՞ստ եք նոր Հայաստանի երդմնակալությանը, եկել է հայ ժողովրդի միասնության տոնը, պատրա՞ստ եք այդ տոնին: Մարդիկ պատասխանեցին՝ «այո՜, միասին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ տեր Գրիգորը հազար հատ Վեհափառ արժի:

Եթե Վեհափառը օրհնել է, եթե դուք դա հիմա արեցիք, ես չեմ ճանաչում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Վեհափառ Հայրապետին»:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ժամը 6-ի մասին եւ հարթակից հեռացավ: Հավաքվածները անորոշության մեջ են: Մարդիկ իրար են հարցնում՝ ի՞նչ էր Րաֆֆիի ասելիքը, հիմա ի՞նչ անենք:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Զադնի չկա, փոխանցման տուփը լռվել է, միայն “խոլոստոյ” է ընկնում…))))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930