Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը (Տեսանյութ)

Ապրիլ 09,2013 13:33

R_2 R_1Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց եւ երդվել տվեց հավաքվածներին՝ իր հետ միասին. «Հանուն Հայաստանի Հանրապետության, ես, ՀՀ քաղաքացիս այսօր լուծարում եմ  իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ, հայտարարում եմ, որ չեմ ճանաչում այսօրվա ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ հնազանդվելու անօրեն հրամաններին, պաշտպանված եմ իմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ եւ ես չեմ վախենում, ես չեմ վաճառվում, եւ ես չեմ նահանջում: Մենք, ՀՀ քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, որ մենք պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք աղոթքով եւ չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար եւ մենք հաղթելու ենք»:

Ավելի ուշ ավելացրեց՝ «Մենք, նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր քույրերն ու եղբայրները, այլ վերադառնում են բոլոր հայերը եւ ՀՀ քաղաքացիները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեկնաբան says:

    Դեպքերի քողարկված ներքին տրամաբանությունը բավական ուշագրավ է:

    1989 թվականի կեսերին, մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքներից մեկի ժամանակ, հանրահավաքը Պ. Հայրիկյանին ընտրեց որպես Անկախ Հայաստանի վարչապետ:

    Երկար տարիներ այդ բարձր պատասխանատվությունը իր վրա կրելուց հետո, առողջական վիճակից ելնելով, այսօր Պ. Հայրիկյանը նահագահի ձևափոխված իր այդ պաշտոնը հանձնեց Ր. Հովհաննիսյանին:

    Ի դեպ, ընկերներիցս մեկից իմացա, որ այսօր նաև Ժան Փոլ Բելմոնդոյի ծննդյան ութսունամյակն է:

    Բոլորին շնորհավորհում եմ այս էկզիստենցյալ ու դարակազմիկ օրվա կապակցությամբ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930