Դասադուլավորներին այսօր Պետական ագրարային համալսարանի դիմաց սպասող պրոռեկտոր Յուրի Մարմարյանին դասադուլավորները արհամարհեցին:
Ինչպես դասադուլի առաջին օրերին, այս անգամ էլ պրոռեկտորը դասադուլավորներին տարածքից «ցրելու» համար բուհի տղաներին էր հանել: Բայց այս անգամ դասադուլավորները բուհին չմոտեցան եւ շրջանցելով՝ Պետական ճարտարագիտական համալսարան գնացին:
Երբ պարոն Մարմարյանից հետաքրքրվեցինք, թե ում են սպասում եւ ինչու ուսանողները դասի չեն, ասաց. «Բա դա ձեր ինչ գործն ա, ում ենք սպասում, ես ձեզ հարցնում եմ` ում եք սպասում: Հանգիստ եղեք»;
Ավելի ուշ մանրամասնեց` «Սրանք այն ուսանողներն են, որոնք ավարտել են դասերը: Իրենց համար կանգնել են»:
Կարդացեք նաև
Ուսանողներից մեկն էլ դժգոհեց. «Բայց մեզ լոմկեցին»:
Պարոն Մարմարյանը նաեւ հրաժարվեց ասել, թե ամեն օր իրենք այդ ժամին հավաքվում են բուհի առջեւ. «Ո՞վ եք դուք»:
Ուսանողներից մի քանիսն էլ պարզաբանեցին. «Ոչ մի բան էլ չի եղել: ՀՀ քաղաքացիներ ենք, կանգնել ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ շուտով տեսանյութում