news.am. Ապրիլի 8-ին Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի մոտ վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել են թուրք զինծառայողներ, նրանցից երկուսը զոհվել են: Այսօր` ապրիլի 9-ին, մահացել են վթարի հետեւանքով վիրավորված յոթ զինվորներից եւս երկու հոգի:
Ինչպես հաղորդել է Դոգան գործակալությունը, նախօրեին բեռնատար մեքենան բախվել է պարեկային միկրոավտոբուսին, որի արդյունքում վիրավորվել են յոթ զինվորներ: Պատահարը տեղի է ունեցել թուրքական արեւելյան Իգդիր նահանգի Դիլուջու սահմանային անցակետի մոտակայքում: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Վիրավորներից երկուսը մահացել են վթարից մի քանի ժամ հետո: