Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ձերբակալեք, տղե՛րք, եկե՛ք»

Ապրիլ 09,2013 12:59

 

R_17 R_5 R_6 R_16Նա Աստծուց իմաստնություն խնդրեց Վեհափառի եւ Սերժ Սարգսյանի համար

«Աստված մեզ բոլորիս ժամադրել է իր տուն»,- Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հորդորեց զինվորներին. «Հանկարծ չգա՛ք հրապարակ այսօր, կանգնեք սահմանի վրա: Այլեւս երբեք հայոց երկնակամարում չի լինելու մեր երեխայի կորուստը: Մենք բոլորս ազատագրման ենթակա ենք ոչ միայն Աստծո շնորհով, այլ նաեւ մեր քաղաքացիական կամքով: Այո՛, Վեհափառ, ես եմ ասում, Աստված թող իջեցնի իմաստնությունը ձեզ վրա, Վեհափառ եւ Ձեզ վրա, պարոն Սարգսյան: Ով եք Վեհափառ, հայր սուրբ, քահանաներ, նախարարներ, ընդդիմախոսներ, այսօր Աստված Ազատության հրապարակում բացում է տիեզերքը եւ ցույց է տալիս արշալույսը, որ վաղը գալու է»:

Նա դիմեց ժողովրդին, որ ով ուզում է տուն գնալ՝ թող տուն գնա, ով ուզում է սերիալ նայել՝ թող նայի, իսկ ով մնում է, թող մնա. «Վաղը առավոտ կա՞ք արշալույսին, թե՞ չկաք: Գարուն է: Գարունը նշանակում է, որ բոլորս պիտի լինենք իրավատեր, պիտի պատրաստ լինենք խաղաղության: Եթե իրենք ուզում են պատերազմ, ես չեմ ուզում: Ով չհասցրեց առավոտ շուտ բացել կայքերը, ճիշտ եք անում: Ես պահանջում եմ այսօր՝ հիմա, Սերժ Սարգսյան, իմ հարգելի զորավար Վլադիմիր Գասպարյան, Սեյրան Օհանյան, դատախազ խարդախ, կա՛մ դուք տվեք ձեր հրաժարականը կամ եկեք ինձ ձերբակալեք հիմա: Ձերբակալեք, տղե՛րք, եկե՛ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930