Լրահոս
Օրվա լրահոսը

Փողերի լվացման գործը շատ սահուն վերածվում է ավտոմեքենաների լվացման գործի

Ապրիլ 09,2013 12:57

Վարդան Օսկանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու եւ աշխատավարձի վճարման նետ կապված ինչոր հարցեր ճշտելու նպատակով։

«ՉԻ» – Այո… Փաստորեն՝ Հայաստանի հատուկ ծառայությունները լուրջ կասկածներ ունեն, որ Վարդան Օսկանյանի ղեկավարած հիմնադրամը չարամտորեն եւ առանձնակի դաժանությամբ գումարներ է հատկացրել նաեւ հիմնադրամին չպատկանող մեքենաների լվացման համար։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում մի շարք փորձաքննություններ կանցկացվեն նաեւ «մոյշնիկներին» տրված թեյավճարների ընդհանուր ծավալը պարզելու համար։ Իսկ եթե պարզվի, որ հիմնադրամի գումարներով տվյալ ավտոմեքենաներում նաեւ անձեռոցիկներ են հայտնվել, միանգամից ակնհայտ կդառնա, որ միջազգային մութ ուժերն այդպիսով փորձել են խարխլել մեր պետականության հիմքերը։

Մի խոսքով՝ փողերի լվացման գործը շատ սահուն վերածվում է ավտոմեքենաների լվացման գործի։ Հուսով ենք՝ մեր հատուկ ծառայությունները նույնքան գգոն եւ աչալուրջ կլինեն եւ այս դավադրությունը կբացահայտեն մինչեւ մայիսի 5-ը։ Որպեսզի հանկարծ Երեւանի ընտրությունների վրա ստվեր չընկնի։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930