Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ավելի ագրեսիվ է Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու հարցում, քան անգամ ՀՀԿ-ն

Ապրիլ 09,2013 12:54

«Ժառանգության» և հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ ՀԱԿ-ի կորիզի վերաբերմունքը քաղաքական հռետորաբանությունը չկարևորողները բնորոշում են որպես չարություն, խանդ, նախանձ։ Քաղաքական ոլորտում ՀԱԿ ակտիվիստները հարազատի պես գրկել են Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտությունը «դիակի» մասին և ոչ մի գնով պատրաստ չեն այն բաց թողնել։ Ուշադրություն է գրավում, որ ՀԱԿ-ն ավելի ագրեսիվ է Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու հարցում, քան անգամ ՀՀԿ-ն, և ավելի հետևողական, քան ԲՀԿ-ն։ Ի՞նչն է պատճառը։

Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը կամ փետրվարի 18-ից հետո նրա գործելաոճը բազում հարցականներ ունի, որոնք ենթակա են և՛ քննադատության, և՛ քննության։ Սակայն հիմա նա համարվում է ընդդիմության առաջնորդ, քանի որ ընտրություններին ստացել է առավելագույն թվով ձայներ։ Ընտրությունների արդյունքները կեղծվել են, և այսօր համախոհների չափազանց նեղ շրջանակի առաջ Սերժ Սարգսյանը պետք է երդվի։ Իսկ բոլորը, այդ թվում և՝ ՀԱԿ առաջնորդը, գիտեն, որ երկրի նախագահ ընտրվել է ամենևին ոչ Սերժ Սարգսյանը։ Ճի՛շտ հակառակը։ Այս դեպքում՝ չարախնդությունը պիտի որ տեղին չլիներ։ Եթե խնդիրը Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ռացիոնալ թվացող մարտավարությունն է, կարելի է ավելի խաղաղ նայել իրավիճակին։ Ինքս գիտեմ քաղաքացիական ակտիվիստների, որոնք չեն հասկանում Ր. Հովհաննիսյանի ընտրած ճանապարհը և հանրահավաքներին չեն մասնակցում։ Նման մարդիկ էլի կան։ Չափազանց հարգում եմ նրանց դիրքորոշումը։ Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունի իրավունք՝ գործել իրենց հարմար մարտավարությամբ, որն ընտրողների մի մասը չի հասկանում նույնքան, որքան ՀԱԿ-ը՝ Ր. Հովհաննիսյանի գործողությունները։

Մարտի 1-ից հետո ՀԱԿ-ը բազմաթիվ հանրահավաքներ գումարեց։ Առաջարկեց երկխոսություն իշխանությունների՝ այսինքն՝ Սերժ Սարգսյանի հետ։ Երկխոսությունն իշխանությունների նախաձեռնությամբ տապալվեց։ Հետո առաջարկ եղավ ԲՀԿ-ին՝ ավելի ուշադիր նայել ՀԱԿ-ի ուղղությամբ, գուցե այն ավելի՞ համակրելի է, քան թվում է առաջին հայացքից։ Այսինքն՝ ՀԱԿ-ը պատրաստ էր համագործակցել անգամ ԲՀԿ-ի հետ՝ հանուն ավազակապետությունը խարխլելու։ ԲՀԿ-ն մերժեց։ Հիմա, երբ այնքան ակնհայտ է, որ Ս. Սարգսյանից և նրա վարչախմբից ցանկանում է ազատվել ընտրողների մեծամասնությունը, ՀԱԿ-ը պատրաստ չէ համագործակցել Ր. Հովհաննիսյանի հետ։ Հիմնավորմամբ, որ գործողությունները հասկանալի չեն։ Որ, օրինակ, 2008-ին կար կոնկրետ տեսլական, հիմա չկա՞։ Կա ցանկություն՝ փոխել երկրի կառավարման, ընտրությունները պերմանենտ կեղծելու ավանդույթը։ Ինչպե՞ս։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. susan says:

    հակը միշտ էլ իրեն է համարել միակ ընդիմադիր, դրա համար էլ չարությամբ է ընդունում րաֆֆու հաղթանակը,չնայած, որ հակ- ում կան րատ ազնիվ և խելացի մարդիկ.,բայց լևոնը, և իր նման մի քանիսը բավական են իրենց մաղձը և թույնը թափեն մյուսների վրա.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930