Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է Սերժ Սարգսյանին հիմա հաշվել՝ 3000 է՞, թե՞ 300 հազար

Ապրիլ 09,2013 12:47

R_9 R_7 R_8«Ոչ կեղծ Վեհափառին: Հայրենակիցներ, մենք այսօր կեղծ երդում չենք տալու: Մենք տալու ենք միասին Հայաստանի, մեր օրենքի, մեր իրավունքի, մեր Նժդեհի, մեր իրավունքի եւ մեր երեխաների երդումը: Ու հիմա համալիրում Աստվածամոր տաճարի վրա, Աստվածաշնչի վրա երդում են տալու, թող մտածեն հիմա՝ Աստված մեզ պահապան: Բայց հայ ժողովուրդը հաղթել է: Կեցցե հայ ժողովուրդը»,- Ազատութան հրապարակում քիչ առաջ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ միլիոններ են ծախսել համալիրի դահլիճում մեր փողերից. «Խորեոգրաֆիա, չգիտեմ…այսօր այստեղ ամեն ինչ բնական է»:

Ժողովուրդը վանկարկում է «Հիմա», «հակասերժականություն, օրինականություն»: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց վանկարկել «միացում»: Նա ամոթանք տվեց մարդկանց քանակով հաշվողներին եւ ասաց. «Հաշվեք՝ 3000 է՞, թե՞ 300 հազար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց. «Իմ նվաստիս, համեստիս թույլ տվեք Սարգսյան Սերժ Ազատի, Աստված կոչել: Աստված իր լույսերը իջեցնում է այսօր Ազատության հրապարակի վրա, մեր եղբայրների,մեր քույրերի վրա, որ մենք լինենք արժանապատիվ հավատացյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930