Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Իր հերթին Ազատության հրապարակում ժամը 11:00–ին երդմնակալության արարողություն կիրականացնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
ՀԱՐՑ. Ո՞ւմ երդմանն եք հավատալու։
ՊԱՏԱՍԽԱՆ. Գուշակությունների տրամադրություն եւ ցանկություն չունեմ։ Համալիրում կայանալիք «երդմնակալության» մասին չեմ լսել։ Գիտեմ, որ տեղի է ունենալու ինչ-որ ներկայացում։
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ախր հավատալու խնդիր չկա, սա հո երիցուկի նման չէ, որ ասենք՝ հավատում եմ կամ չեմ հավատում։ Այստեղ համակարգի հարց է, եւ եթե, ի վերջո, որեւէ մեկը կարողանար ապացուցել, որ ինքն օրինական եւ իրավական ճանապարհով հաղթել է, ապա հարց չէր առաջանա՝ ով է մեղավոր։ Մենք հիմա ընդամենը գործ ունենք ընդունված որոշումների հետ, եւ այդ որոշումները ճիշտ են, թե սխալ, պետք է ներկայացվեին ԿԸՀ-ին եւ Սահմանադրական դատարանին, ինչը չի կատարվել։ Ընդամենը սա կասեմ։
ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր որեւէ մեկին պետք է հավատա՞մ։ Սերժ Սարգսյանը չի կատարել իր որեւէ խոստում նախորդ ժամանակահատվածում, չկա որեւէ երաշխիք, որ նա իր խոստումները կկատարի հիմա։ Իր թիմում ծանր ինտելեկտ ունեցող մարդիկ են, որոնց միակ նպատակն անձնական հարստություններն են, պարզ հայերենով չեն կարողանում որեւէ բան բացատրել, շփվել լրագրողների, սովորական մարդկանց հետ, եւ նա համարում է, որ դա է մեր երկրի ապագան, ու երեւի ամենագրագետ եւ ուժեղ պաշտոնյան էլ Տարոն Մարգարյանն է։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ստացել է ընտրողների ձայները ու սկսել ստադուլ եւ կեղծադուլ ու ասել է, որ Ս. Սարգսյանը կերդվի իր դիակի վրա։ Սպասենք, տեսնենք։
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես հավատալու եմ Սերժ Սարգսյանի երդմանը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական
կենտրոն»-ի նախագահ
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»