«Վերջին ճիգերն են Սերժ Սարգսյանի կողմից ապօրինությունների»,- այսօր Aravot.am -ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանը այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներ ոստիկանության կողմից փակելը:
Այսօր երդմնակալությունից հետո Սերժ Սարգսյանն այցելելու է Եռաբլուր՝ մեծերի օրհնությունը ստանալու: Մենք հետաքրքրվեցինք, թե նոր Հայաստանի երդմնակալությունից հետո ո՞ւմ օրհնությունն է ստանալու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է եւ ստանում է ժողովրդի վստահությունը:
Իսկ Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝«Եռաբլուրը սրբավայր է, եւ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է այցելել հերոսներին, թող գնա եւ այցելի, դա միայն դրական է: Թող գնա դրական լիցքեր ստանա, բարիանա եւ հասկանա իր մեղքերը, կատարած ապօրինությունը: Դա միայն դրական է, ես ողջունում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ