Ապրիլի 7-ին երկու ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Արաբկիրում գտնվող շենքի 8-րդ հարկից նետվել է 27-ամյա մի աղջիկ։ Իսկ Աջափնյակում 26-ամյա մի երիտասարդ, տանը ինքն իր վրա կրակել է որսորդական հրացանից։
Չարենցավանում էլ ապրիլի 6-ին 4-րդ հարկի պատուհանից նետվել է Գառնիկ Սայադյանը։ Տղամարդը ողջ էր մնացել եւ տեղափոխվել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նշենք, որ ապրիլի 5-ին նույն Չարենցավանում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել մի տղամարդ։
«Հայկական ժամանակ»