Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակ. «Օգնենք խիարը ճիշտ բուսնի»

Ապրիլ 09,2013 12:21

R_15R_10 Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի երթեւեկությունը կաթվածահար վիճակում է: Եվ պատճառը միայն նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը չէ: Ինչպես հայտնի է, այդ երդմնակալությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է, բայց ոստիկանները փակել են այնպիսի փողոցներ, որոնք առնչություն չունեն համալիրի հետ: Օրինակ՝ Իսակովի պողոտան, ամբողջ ավտոկայանը: Բաց է Մաշտոցի պողոտան, բայց այնտեղ տանող ճանապարհներն են փակ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքը ոտքով է եկել Ազատության հրապարակ: Զարուհի Փոստանջյանն էլ ստիպված այընտրանքային ճանապարհներով հասել էր Ազատության հրապարակ: Չնայած դրան, այս պահին Ազատության հրապարակը լեփ լեցուն է: Համահայկական երիտասարդական շարժումը քիչ առաջ հանդիսավոր մտավ հրապարակ՝ ցուցատախտակներով եւ «միացում» կոչերով:

Հրապարակում առ ժամանակ վանկարկում են ցուցատախտակների կարգախոսերը. «Փրկիչ չկա, փրկիչը դու ես», «Օգնենք խիարը ճիշտ բուսնի», «Հենց այսօր. Վաղը ուշ կլինի» «Բուհը բանտ չէ» եւ այլն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930