Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
ՀՀ սահմանադրության 54 հոդվածով սահմանված կարգով այստեղ են բերվել Սահմանադրության օրինակը եւ Ավետարանը, որոնց վրա երդվելու է Սերժ Սարգսյանը: Արարողությանը մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ներկայիս եւ նախկին ղեկավարները, մոտ 60 երկրներից ու միջազգային կառույցներից ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգեւոր այրեր:
ԱԺ հատուկ նիստին ներկա է 92 պատգամավոր:
Հիշեցնենք, որ նիստին չեն մասնակցում «Ժառանգություն» , ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: ԲՀԿ-ն մասնակցում է մասամբ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նկարին մի պահ նայում ես, և կյանքից հիասթափվում:
Իսկ դու գործերին նայի, դիմացդ տղամարդու նկար է