Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ՀՀ կառավարության անդամները, բացի վարչապետից, եկան ավտոբուսով: Նշենք, որ մնացյալ բոլոր պաշտոնյաները եւ հրավիրյալները ժամանում են շքեղ արտասահմանյան մեքենաներով:
Լրագրողները փորձեցին կառավարության անդամների հետ զրույցում հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ ժեստը: Վերջիններս հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ նախագահի երդմնակալության արարողությունից հետո, Սահմանադրության 54 հոդվածի համաձայն, կառավարությունը ներկայացնելու է հրաժարական եւ 20-օրյա ժամկետում, վարչապետ նշանակելուց հետո, ձեւավորվում է նոր կառավարություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ