«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցող Գուրգեն Արսենյանը նույնպես մասնակցում է նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողության հատուկ նիստին: Լրագրողների հետ զրույցում պարոն Արսենյանը իր ներկայությունը պատճառաբանեց այսպես. «Կուսակցությունը քաղաքական որոշում չի ընդունել ԱԺ հատուկ նիստը բոյկոտելու մասին: Խմբակցության այն պատգամավորները, ովքեր նպատակահարմար են գտել եւ անհետաձգելի գործեր չեն ունեցել, մասնակցում են նիստին: Կարծում եմ՝ դա զարմանալու բան չէ, քանի որ խորհրդարանի հատուկ նիստը պատգամավորների համար է»:
ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ներկա են նաեւ Արմավիրի նախկին փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը, Արագած Ախոյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ