Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցում է նաեւ հայտնի շոումեն Միքայել Գալուստյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջին անգամ է նման պատվավոր միջոցառման մասնակցում եւ եկել է բավականին հաճելի զգացողություններով ու զգացմունքներով:
Ներկա գտնվողների շարքում է նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Փարատելով լրագրողների զարմանքը, որ ընդդիմադիր լինելով եկել է նախագահի երդմնակալության արարողությանը, ընկեր Թովմասյանն ասաց, որ ինքը ընդդիմադիր էլ մնալու է, քանի դեռ սոցիալիստական դրոշը՝ մուրճ ու մանգաղով, իր ձեռքին չի գնացել նախագահական նստավայր: Իսկ իր ներկայությունն այստեղ քաղաքավարական բնույթ է կրում՝ «հրավիրվել եմ՝ մասնակցում եմ», ասաց ընկեր Թովմասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ