Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք օրով ազատ է արձակվել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը

Ապրիլ 09,2013 11:09

lurer.com. Քիչ առաջ ՎՃռաբեկ դատարանը որոշում կայացրեց երեք օրով ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:

Պատճառը վերջինիս հոր մահն է: Դատարանը Տիգրանին թույլատրել է մասնակցել հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:

Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրգործ հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։

ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։

Քաղբանտարկյալների գործով դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան։

Մարտի 21-ին Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ ակտիվիստների գործի վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930