Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պաշտպանում են Նաիրի Հունանյանի պաշտպանի՞ն

Ապրիլ 09,2013 10:55

  Փորձելով պարզել, թե ով է այդ Ալեքսանդր Վարպետյանը, որի մասին այդքան խոսվեց հանրահավաքի ժամանակ, մենք բավական ուշագրավ տեղեկություններ հայտնաբերեցինք։ Նախ՝ ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվում է «Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան կետի համաձայն, այն է՝ հավաստի տվյալներ այն մասին, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը։

Պարզվում է, 1990-ականների սկզբին Հայաստանում Ա.Վարպետյանի կողմից մշակվել եւ քարոզվում էր, այսպես կոչված, «հայ ժողովրդի մաքրման համակարգը», ըստ որի ազգաբնակչությունը պետք է բաժանվի երկու խմբի՝ «ընտրյալներ» եւ «թափթփուկներ»։
Ըստ նրա, «թափթփուկները» հեռանկար չունենալու պատճառով գոյության իրավունք չունեցող հասարակության այն զանգվածն է, որին անհրաժեշտ է մեկուսացնել, զրկել բոլոր քաղաքացիական իրավունքներից եւ համակենտրոնացման վայրերում ստեղծել պայմաններ նրանց ինքնաոչնչացման համար։
Իր այդ գաղափարները տարածելու նպատակով Ա.Վարպետյանը 1990թ. Հայաստանում հիմնում է «Էություն» Ազգային Միաբանության Տաճար» արիական գաղափարախոսությամբ հասարակական կազմակերպությունը եւ ակտիվ գործունեություն ծավալում իր գաղափարները Հայաստանում արմատավորելու եւ կազմակերպության համար հովանավորչություն ստանալու նպատակով։
Բացի դրանից, Ա.Վարպետյանը հեղինակում եւ տարածում է իր գաղափարներն արտացոլող մի շարք, այսպես կոչված, «աշխատություններ», որոնց միջոցով քարոզում է շովինիստական, ֆաշիստական եւ հակամարդկային գաղափարախոսություն պարունակող ուսմունք, ինչը կարող էր պատճառ դառնալ նաեւ ազգամիջյան թշնամանք հրահրելուն։
Այս ամենը հաշվի առնելով էլ 2002 թվականից Ա.Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է։
Հիշեցնենք, որ Ա.Վարպետյանը Երեւան էր ժամանել ապրիլի 4-ին, թող ընթերցողի համար զարմանալի չթվա՝ Ստամբուլից։ Օդանավակայանում 4 օր անցկացնելով եւ տեսնելով, որ մամուլում աղմուկ բարձրացնելն ու իր անձը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը որեւէ օգուտ չեն տալիս, ապրիլի 8-ին Ա.Վարպետյանը ստիպված վերադարձել է Ստամբուլ։
Կարծում ենք, այս ամենից հետո պարզ է, թե ով է Ալեքսանդր Վարպետյանը եւ ինչ նպատակներ է հետապնդել իր գործողություններով։ Զարմանալի չէ, որ զուտ իրավական խնդիրը քաղաքականացնելու միջոցով ոմանք ցանկանում էին հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից՝ ձեռքի հետ փորձելով դրանից որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել։
Այստեղ զարմանալի է միայն այն հանգամանքը, որ այլոց թվում Ա.Վարպետյանի պաշտպանությամբ հանդես եկավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, քանզի, ինչպես հայտնի է, 1999թ. նոյեմբեր ամսին Ա.Վարպետյանը գտնվել է Լոս Անջելեսում, որտեղ փորձ է արել ստեղծել կազմակերպություն՝ ի պաշտպանություն Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի անդամների։

Վահան ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930