Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պաշտոնական եւ ոչ պաշտոնական երդմնակալությունն ու ՀՀ քաղաքացին (Տեսանյութ)

Ապրիլ 09,2013 10:28

Քիչ հետո Մարզահամերգային համալիրում կմեկնարկի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության երկրորդ արարողությունը: Ճակատագրի հեգնանքով, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունները այդպես էլ տոն չդարձան, թեպետ իրենց մամուլի ասուլիսներում հանրապետական պատգամավորները հայտարարում էին, որ նախագահի երդմնակալությունն իրենց համար տոն է:

Սերժ Սարգսյանի երդմնակալության ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ արարողությունները ուղեկցվեցին սկանդալներով: Եթե 2008-ին Սերժ Սարգսյանը ստիպված էր երդվել օպերայի բեմում՝ թաքնվելով զինվորների ետեւում, ապա այժմ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երդվել Մարզահամերգային համալիրի տոնականորեն զարդարված դահլիճում: Եթե 2008-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը զուգադիպեց մարտիմեկյան 10 զոհերի քառասունքի արարողության հետ, ապա այժմ այն ուղեկցվում է Ազատության հրապարակում կայանալիք այլընտրանքային թագադրման արարողությամբ: Այդ երկու իրադարձությունները գուցե հանրապետական կուսակցական վերնախավի կամ նախագահի մերձավորագույն շրջապատի համար տոն են, սակայն հայ հանրության համար երկու դեպքում էլ պայքարի, ըմբոստանալու եւ ընդվզելու հետեւանք են:

Արդեն Մարզահամերգային համալիր են ժամանում Սերժ Սարգսյանի երդմնակալությանը հրավիրված անձինք:

Առավոտից մայրաքաղաքի փողոցներում մեզ հետ զրույցներում աշխատանքի շտապող մարդիկ մի տեսակ ոչ տոնական տրամադրությամբ արձագանքեցին մեր հարցին, թե՝ Ազատության հրապարակի՞ արարողությունն է իրենց համար առավել նշանակալից, թե՞ Մարզահամերգային համալիրի:

Մեր զրուցակիցներից մեկն էլ հիշեց ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենում Սպիտակ տան բակում՝ նախագահի կողմնակիցների մասնակցությամբ: Իսկ մեզ մոտ որտեղ ով կերդվի, ում ինչ երդում կտա, մեր համաքաղաքացիների մեծամասնության համար էական նշանակություն չունի, քանի որ ՀՀ քաղաքացու տեղը ճամբարներից ոչ մեկում առանձնացված չէ, յուրաքանչյուրը յուրայիններով: Ու մինչ նախագահները պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես պատրաստվում են օծվել, հայաստանցիները շարունակում են ապրել իրենց ամենօրյա հոգսով, բայց մեկ մտավախությամբ՝ հանկարծ արկածախնդրություններ չլինեն:

Նշենք, որ գիշերը ջրցան մեքենաներ են հայտնվել Երեւանում:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930