Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ ուշ երեկոյան տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ափսոսանքով տեղեկացանք ողբերգական միջադեպի մասին, որը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Շիրակի մարզում գտնվող ռուսական զինվորական մասի տանկային պոլիգոնի տարածքում, որտեղ ականի պայթյունից զոհվեցին Վահրամաբերդ գյուղի բնակիչ երկու երեխաներ:
Դեսպանությունը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»: